«Ալ-Քաիդան» Тwitter-ում հաղորդագրություն է տեղադրել՝ իբր Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզայի աուդիոձայնագրությամբ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Հաղորդագրությունում տղամարդու ձայնը Ամերիկայի և նրա դաշնակիցների հետ սրբազան պատերազմի կոչ է անում։ Որպես հարձակման թիրախ առաջարկվում են Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզն ու Թել Ավիվը։
Ենթադրվում է, որ Համզա բեն Լադենն այժմ 23 կամ 24 տարեկան է, նախկինում նա հանդես չի եկել ջիհադիստների անունից։
2011-ին աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը սպանվել է ամերիկյան հատուկ ծառայությունների հատուկ գործողության ընթացքում։ Ենթադրվում է, որ նրա որդին նույնպես սպանվել է։ Այնուհետև պարզվել է, որ ահաբեկչի հետ սպանվել է նրա մյուս որդին՝ Խալեդը, իսկ Համզային հաջողվել է թաքնվել։










































