Ուկրաինան որոշել է մասնավոր անձանց վաճառել «Կերչի լաստանավային անցում» պետական ընկերությունը, որը Ղրիմ- Կովկաս ուղևորատար ու բեռնատար փոխադրումներ է իրականացնում:
Կերչի լաստանավային անցումը բացվել է 1954 թ.: Անցումի շնորհիվ հնարավոր է դարձել կրճատել Ուկրաինայից ու Մոլդովայից Կրասնոդարի շրջան ու Կովկաս բեռնափոխադրումների ճանապարհը:
«Կերչի լաստանավային անցումը» գործում է Ուկրաինայի տրանսպորտի ու կապի նախարարության ենթակայության ներքո: 2012 թ. առաջին կեսի ընթաքում ընկերությունը ստացել է 3 մլն դոլարի մաքուր եկամուտ:








































