Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է հետաքրքրվել պորտուգալական «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է As-ը, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել Կարվալյուին: Նրա տեղափոխության դիմաց «Ռեալ»-ը պատրաստ է 45 միլիոն եվրո վճարել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ:







































