«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը առաջիկա ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԲՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը, ՕԵԿ ցուցակը` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՅԴ-ն ևս առանձին է մասնակցելու ընտրություններին, իսկ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Խորհրդարանական ուժերից «Ժառանգություն»-ը դեռևս չի հայտարարել իր որոշման մասին:










































