ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը աշխատանքի նախարարի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ ներկայիս գլխավոր դատախազի տեղակալ, 51-ամյա Թոմ Պերեսի թեկնածությունը:
Պերեսն իր թեկնածության հաստատման դեպքում կփոխարինի հունվարին աշխատանքից հեռացած Հիլդա Սոլիսին և կդառնա առաջին լատինամերիկացին Օբամայի նոր կառավարությունում:
Ավելի վաղ Պերեսը զբաղեցրել է Մերիլենդ նահանգի աշխատանքի, որակավորման և կարգավորման վարչության ղեկավարի պաշտոնը:
Ինչպես նախատեսվում է, Պերեսը կարևոր դեր կխաղա Օբամայի միգրացիոն նոր բարեփոխումների քաղաքականության մշակման գործում։