ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին խաղացող Վալերի Կեչինովն իր կարծիքն է հայտնել մոսկովյան ակումբի ֆուտբոլիստների, այդ թվում նաև Յուրա Մովսիսյանի մասին:
««Սպարտակ»-ում վտանգավոր են շատ ֆուտբոլիստներ, այնպես որ մրցակիցը պետք է զգուշանա ոչ միայն Պրոմեսից, այլ նաև Պոպովից, Շիրոկովից: Իսկ Յուրա Մովսիսյանի մասին պետք է առանձին խոսեմ: Նա գերազանց մարզավիճակում է և դեռ ավելիին է ընդունակ: Մովսիսյանը մեծ ներուժ ունի:
«Երկու թիմերն էլ շատ լավ խաղ են ցուցադրում:Կարծում եմ՝ դիտարժան հանդիպում է սպասվում»,- Р-Спорт-ը մեջբերում է Կեչինովի խոսքերը:










































