«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է ՊՍԺ ակումբի ղեկավարների հետ:
Մոուրինյոն կարող է լքել «արքայական ակումբ»-ը` թիմի որոշ ֆուտբոլիստների հետ վիճաբանելու պատճառով:
Mercato 365-ի տեղեկությունների համաձայն` պորտուգալացի մասնագետի գործակալը հանդիպում է ունեցել փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ: Պարբերականը ենթադրում է, որ կողմերը քննարկել են 50-ամյա մասնագետի ապագա ճակատագրին վերաբերող հարցերը:








































