Մարտի 18-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացել է «Ալաշկերտ»-«Շենգավիթ» հանդիպումը, որն ավարտվել է 4:0 հաշվով:
Գոլերը հեղինակել են ՝ Ցոլակ Բեգլարյան, 5, Վարդան Պետրոսյան, 15, 33, Գրիգոր Մկրտչյան, 48:
«Գանձասար-2»-«Շիրակ-2» հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով: Կապանի «Գանձասար» մարզադաշտում կայացած խաղի միակ գոլի հեղինակ է դարձել Հայրապետ Ավագյանը:
«Փյունիկ-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր -«Միկա-2»-ին: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով: 57-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վիուլեն Այվազյանը:









































