Այսօր մեր հարցումները Երևանի «Հայկական շուկայում» (որը հայտնի է «Գումի շուկա» անունով) ցույց տվեցին, որ Զատկի տոնին ընդառաջ մթերքի գներն էականորեն չեն թանկացել, սակայն, ինչպես նշեցին վաճառողները, չի բացառվում, որ վերջին երկու օրերի ընթացքում որոշակի գնային փոփոխություններ կատարվեն:
Օրինակ՝ ձուկը շուկայում վաճառվում է 1800-2200 դրամի սահմաններում, իշխանը`1800, թառափը`2200: Վաճառողները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ Զատկի տոնին ընդառաջ կտրուկ թանկացումներ չեն սպասվում, բայց որոշակի թանկացումները չեն բացառվում, քանի որ վաճառողները ևս ձուկը գնում են մատակարարից, և շատ հավանական է, որ իրենց ևս այդ օրերին թանկ վաճառեն:







































