«East Prospect Fund»-ը եւ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն այսօր տարածել են համատեղ հայտարարություն, որով հայտնել են, որ օգոստոսի 12-ին իրականացվել է 68 միլիոն 600 հազար ամերիկյան դոլար ընդհանուր արժեքով արժեթղթերի մուտք «Էյր Արմենիա»-ի հաշվեկշռին: Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը եւ կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության եւ նպատակի:
Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության հաշվեկշիռը եւ մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից եւ ֆինանսական այլեւայլ ռիսկային իրավիճակներից:
2014 թվականի դեկտեմբեր ամսին իրականացված գործարքի համաձայն «East Prospect Fund» հիմնադրամը հանդիսանում է հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» ավիա ընկերության 49 տոկոս մասնաբաժնի սեփականատերը: