Tuesday, 30 06 2026
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել

«Տուրիզմը ոսկու անձրև է, որից Հայաստանը կարող օգտվել կրթված մասնագետների շնորհիվ»

Տուրիզմի հայկական ինստիտուտ ընդունվելու հայտ այս տարի դեռ 15 դիմորդ է ներկայացրել, այնինչ նախորդ տարիներին բուհում դիմորդների թիվն անցել է 40-ից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Տարեցտարի դիմորդների թիվը նվազում է, ավելի շատ զանգեր են լինում, հետաքրքրվում են, բայց վճռական որոշում շատերը չեն կայացնում, որոշ երիտասարդներ գնում են սովորելու՝ առանց հասկանալու, թե ինչ մասնագետ են դառնալու»,- մանրամասնեց Ռ.Մինասյանը:

Նա նաև նկատեց, որ մի շարք բուհերում բացվել են տուրիզմի ֆակուլտետներ, այդ թվում՝ պետական բուհերում: Առաջին հայացքից գայթակղիչ է թվում, բայց կարևորը ոչ թե մասնավոր կամ պետական բուհ լինելն է, այլ որակյալ կադրեր տալը և հետագայում նրանց աշխատանքի տեղավորելը: «Բուհի արդյունավետությունը կադրերով է չափվում. մեր բոլոր շրջանավարտները աշխատում են ոլորտում, այդ թվում՝ արտերկրում»,- մանրամասնեց նա:

Ըստ նրա՝ հենց կրթական խնդիրներից է, որ մեզ մոտ տուրիզմը զարգացած չէ, չկա գիտական մոտեցում: «Աշխարհում չկա մի ոլորտ, որը զարգանա առանց գիտության մասնակցության, առավել ևս այդպիսի ոլորտ է զբոսաշրջությունը, և եթե մենք առաջ շարժվենք հիմնվելով գիտության վրա, ապա կկարողանանք զարգացնել ոլորտը, որի շնորհիվ և՛ երկրի կյանքը կփոխվի, և՛ ներդրումները կավելանան, նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- շեշտեց նա:

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորի կարծիքով՝ Հայաստանը տուրիզմի համար է ստեղծված, բայց մենք այսօր մեր երկիրը դեռ ճանաչելի դարձնելու խնդիրն ենք փորձում լուծել, այնինչ պետք է Հայաստանի ինքնությունը աշխարհին ցույց տանք: «Պետք է աշխարհին ներկայացնել, որ առաջին «տուրիստը» եղել է Նոյը, որը բարձրացել է Արարատ, իջել այստեղ»,- մանրամասնեց նա: Ըստ նրա՝ պետք է առասպելներ ստեղծել տուրիստների համար՝ օգտվելով նաև Աստվածաշնչից: «Անհրաժեշտ է նոր ապրանք ներկայացնել աշխարհին: Ինձ գիդերի աշխատանքը չի բավարարում. նրանց պատրաստվածությունը, հայրենասիրությունը պետք է այլ լինի, և այս ամենի մեջ մեծ դեր ունի կրթությունը»,- ասում է նա:

Ըստ Ռ.Մինասյանի՝ տուրիզմը ոսկու անձրև է, որից Հայաստանը կարող օգտվել կրթված մասնագետների շնորհիվ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում