Ղազախստանի մուսուլմանների միության ղեկավար Մուրատ Թելիբեկովն առաջարկել է տենդերներ կազմակերպել բարձրաստիճան պաշտոնյաների դուստրերի համար, ովքեր մտադիր են ամուսնանալ: Այս մասին հաղորդել է Total.kz-ը:
«Մեզ մոտ այնպիսի պարադոքս է, որ միշտ ու ամենուր խոսում են ազդեցիկ փեսայի, բայց ոչ՝ որդու մասին: Ղազախստանը ազդեցիկ փեսաների երկիր է: Իրավիճակը հարկավոր է ինչ-որ ձևով շտկել, որպեսզի թույլ չտան ղազախստանցիների զանգվածային դժգոհությանը, ովքեր վաղը կարող են ցույցեր անել»,- Թելիբեկովի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Նա ընդգծել է, որ բարձրաստիճան չինովնիկի կամ քաղաքական գործչի փեսան լինելու «բարձր պատվին» պետք է արժանանան միայն «ուժեղ ու արժանի ջիգիթները»: Միության ղեկավարի խոսքերով՝ «հեղինակավոր» հարսնացուներին կարելի է խաղարկել ղազախստանյան ազգային խաղի՝ «Կոկ-պարի» օգնությամբ:









































