Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ WTI մակնիշի նավթի գինը, Նյու Յորքի առևտրային բորսայի տվյալներով, հասել է 2009 թվականի նվազագույնին՝ դոլարի կուրսի կայունացման հետևանքով: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները:
Ժամը 18.20-ի դրությամբ WTI մակնիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 2,47%-ով՝ հասնելով $42,23 մեկ բարելի համար: 2009 թվականի մարտին գրանցվել է նվազագույն գին` $42,37 մեկ բարելի համար: Այդ ընթացքում Brent մակնիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը իջել էր 1,17%-ով՝ հասնելով $49,08 մեկ բարելի համար:







































