Emirates Airlines ավիաընկերությունը կիրականացնի աշխարհում ամենաերկարաձիգ անվայրէջք չվերթը: Emirates 24/7-ը հայտնում է, որ երթուղին կկապի Դուբայն ու Պանաման` համանուն պետության մայրաքաղաքը: Այն կձգվի 13 808 կմ:
Նախատեսվում է, որ նոր երթուղով առաջին թռիչքը տեղի կունենա 2016-ի փետրվարի 1-ին: Այն կտևի 17 ժամ 35 րոպե, հետդարձը` 15 ժամ, 45 րոպե: Ապագայում Boeing 777-200LR ինքնաթիռներով չվերթները կիրականան ամեն օր: Լայներում առաջին դասի 8 տեղ կլինի, բիզնես դասի`42 տեղ և 216 տեղ` էկոնոմ դասի:
Ամենաէժան երկկողմանի տոմսը կարժենա 7865 դիհրամ (մոտ 2.1 հազար դոլար):








































