«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Այման Ալ-Զավահիրին հավատարմության երդում է տվել Աֆղաստանում «Թալիբան» շարժման նոր առաջնորդ մոլլա Մուհամմադ Մանսուրին՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Ալ-Զավահիրիի համապատասխան աուդիոհաղորդագրությունը համացանցում տարածվել է այսօր։
Ավելի վաղ «Թալիբանի» նոր առաջնորդն իր աուդիուղերձում երդվել էր շարունակել պայքարը։
Հուլիսի 30-ին «Թալիբանը» հայտարարեց Մանսուրին շարժման առաջնորդ նշանակելու մասին՝ խմբավորման հիմնադիր՝ մոլլա Մուհամմադ Օմարի մահվան տեղեկության հաստատումից հետո։









































