Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն հայտարարել է, որ հրաժարվում է հետագայում համագործակցել Քվենտին Տարանտինոյի հետ՝ հաղորդում է The Hollywood Repoter-ը:
Մորիկոնեի խոսքերով` ռեժիսորն իր ֆիլմերում երաժշտությունն օգտագործում է առանց որևէ տրամաբանության, այդ պատճառով դժվար է նրա հետ աշխատելը: Մորիկոնեի ստեղծագործությունները ներառվել են Տարանտինոյի չորս ֆիլմերի սաունդթրեքներում` «Սպանել Բիլիին» (Kill Bill)), «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds), «Ազատագրված Ջանգոն» (Jango Unchained):
Դրա հետ մեկտեղ կոմպոզիտորն ընդգծել է, որ երբ կինեմատոգրաֆիստը նրան առաջարկել է աշխատել «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի երաժշտության վրա, նա պատասխանել է, որ ժամանակ չունի: Արդյունքում Տարանտինոն օգտագործել է երեք ստեղծագործություն, որոնք Մորիկոնեն ավելի վաղ էր գրել: Հատուկ ֆիլմի համար կոմպոզիտորը պատրաստել է միայն մեկ երգ` Ancora Qui:
Կոմպոզիտորը նաև նշել է, որ դիտել է ֆիլմը, սակայն այդքան էլ չի հավանել այն, քանի որ ֆիլմում ցուցադրված է «չափազանց շատ արյուն»:











































