Իտալական «Ռոմա»-ի 36-ամյա հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտտին, ով Իտալիայի Ա Սերիայի պատմության մեջ ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղում է, մտադիր է գերազանցել Սիլվիո Պիոլայի՝ 1930-50-ական թթ սահմանած ռեկորդը:
Ներկայումս հռոմեական ակումբի լեգենդար ֆուտբոլիստի ակտիվում կա խփած 226 գոլ, իսկ Պիոլայի ակտիվում կա 274 գոլ:
«Առաջին հերթին գոհ եմ, որ հաղթել ենք: «Պարմա»-ի դեմ հիանալի խաղ անցկացրինք: Հիմա ես ցանկանում եմ գերազանցել Պիոլայի ռեկորդը»,- հայտարարեց Տոտտին:








































