«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ ակումբն ավարտել է աշխատանքներն ամառային տրանսֆերային շուկայում: «Ռոսսոներիներ»-ը գնել են Կարլոս Բակայի, Լուիս Ադրիանոյի, Անդրեա Բերտոլաչիի և Ալեսիո Ռոմանյոլիի տրանսֆերները:
«Կարծում եմ՝ «Միլան»-ի համար տրանսֆերային պատուհանն արդեն փակված է: Չնայած ցանկացած պահի կարող են հետաքրքրիր հնարավորություններ լինել: Այդ դեպքում, հնարավոր է, մենք դարձյալ ակտիվություն ցուցաբերենք:
Պարզապես, մեզ հարկավոր չեն ո՛չ կիսապաշտպաններ, ոչ էլ այլ գծերում հանդես եկող ֆուտբոլիստներ: «Միլան»-ի բոլոր գծերն արդեն հզորացված են»,- Goal-ը մեջբերում է Գալիանիի խոսքերը:









































