Saturday, 27 04 2024
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է

Մի փոքր հետո երիտասարդը տեղը կբերի՝ որտեղ է հայտնվել ինքը. Ստյոպա Սաֆարյանը՝ Անդրանիկ Նիկողոսյանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, Դուք բացատրություն եք պահանջում, թե ինչ ծառայությունների, արժանիքների ու վաստակի համար է Անդրանիկ Նիկողոսյանը մեդալներ ու կոչումներ ստացել Հովիկ Աբրահամյանից, Վլադիմիր Գասպարյանից, Սեյրան Օհանյանից, Տարոն Մարգարյանից։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ավագանու մյուս խմբակցություններից։

– Երեկ տարածվեց «Բարև Երևանի» հրապարակային հայտարարությունը խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանի կողմից։ Սա արդեն իսկ բավարար է, որ մյուսներն արձագանքեն դրան։ Եվ կարծում եմ՝ եթե ցանկություն լիներ մյուս քաղաքական կուսակցությունների կողմից, ապա կմիանային։ Բայց քանի որ ՀՀ քաղաքական կուսակցությունների ճնշող մեծամասնությունը վախենում է ռուսական դաշտի որևէ անձնավորության որևէ թթու խոսք ասել, բնականաբար՝ հույսերս և սպասումներս այդքան մեծ չեն։ Այլ բան է, որ իրավիճակը զավեշտալի է, և դա պետք է գիտակցել։ Երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարը հետ է վերցրել տրված նվերները և պարգևները։ Եվ ոստիկանապետը, և ԱԺ նախկին նախագահ, իսկ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ նրան պատվո մեդալ է շնորհել, ինչպես նաև Երևանի քաղաքապետը, որն իր որոշմամբ ըստ էության նույնպես պարգևատրել է… Հարցն այն է, որ Անդրանիկ Նիկողոսյանի երկու հարցազրույցներն արդեն բավական են՝ հասկանալու համար, որ այդ մարդը խնդիր ունի Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության հետ։ Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե դա Անդրանիկ Նիկողոսյանի մտքի արգասիքն է։ Դա կրեմլյան որոշակի շրջանակների դիրքորոշումն է ՀՀ և նորանկախ հանրապետությունների անկախության հանդեպ, բայց պետք է հասկանալ, որ նա իր այդ հարցազրույցներով ուղղակի անարգել է արդեն իսկ այն պարգևները, որոնք մեզ անհայտ ծառայությունների և արժանիքների համար ժամանակին շնորհվել են նրան։ Եվ ամոթալի է Գարեգին Նժդեհի անունով, ով Լեռնահայաստան է փրկել, ով իր կենսագրությամբ հայտնի է որպես ռուսական իմպերիալիզմից Հայաստանի անկախությունը պաշտպանող հերոս, մեդալ շնորհել մեկին, ով խնդիր ունի ՀՀ անկախության և ինքնիշխանության հետ։ Թե ինչ ծառայությունների համար է Անդրանիկ Նիկողոսյանն արժանացել Հովիկ Աբրահամյանի պատվո մեդալին՝ անհասկանալի է։ Եվ կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը և իր գրասենյակը պարտավոր են ուղղակի բացատրություններ ներկայացնել, առավել ևս նրա՝ վերջին շրջանում հրապարակային դիրքորոշումներից հետո։ Ակնհայտ է, որ Անդրանիկ Նիկողոսյանի խնդիրն է հանրության մեջ մեծացնել ստրկական հպատակի զգացումները, մեծացնել վախերը, ինչը անում է սպառնալով «Իսլամական պետությամբ»՝ պնդելով, որ քանի դեռ կուլ չենք գնացել «Իսլամական պետությանը», պետք է Ռուսաստանի գավառ դառնալ: Այդ պաշտոնյաները ուղղակի պարտավոր են բացատրություններ ներկայացնել, թե ինչպես է պատահել, որ նման մտածողությամբ անձնավորությունը, որը կապ չունի ոչ ՀՀ անկախության և ինքնիշխանության, ոչ դրա ձեռք բերման և ոչ էլ այն ամրապնդելու հետ, նման պարգևներ է ստացել։ Հետևաբար այս խնդիրը պետք է լուծվի։ Եվ չի կարելի այսպես քննարկել՝ անցնել առաջ։ Եվ քաղաքական ուժերը, իրավացի եք, պարտավոր են վերաբերմունք արտահայտել։

– Երեկ էլ Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել է, որ շատ ավելի հեշտ է Մարուքյանից իր մանդատը վերցնել, քան իրենից՝ իր պարգևները։ Ստացվում է՝ նա այդքան վստա՞հ է, որ ՀՀ իշխանությունները նրան չեն դիմի պարգևները հետ վերցնելու համար։

– Նա լավ գիտի՝ ովքեր են հովանավորում իրեն։ Եվ թերևս նրա հոխորտանքները՝ ՀՀ անկախությունից մինչև անկախ պատգամավոր, պայմանավորված են նրա, այսպես կոչված, «տանիքներով»։ Ինքներդ եք հասկանում, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մեդալների և շնորհակալագրերի այդքան հեշտ չեն արժանանում, ընդ որում՝ այդքան զանգվածային ձևով։ Բոլոր հնարավոր և անհնարին տիտղոսները ստանալ՝ նշանակում է որևէ մեկը աշխատել և աշխատում է նրա օգտին՝ նրա համար բացելով բոլոր դռները։ Կներեք, բայց ես հինգ տարի աշխատել եմ ԱԺ-ում, մոնիտորինգի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում եղել եմ ամենաակտիվ պատգամավորներից մեկը, թերևս ամենաակտիվներից մեկը խորհրդարանական դիվանագիտության մեջ, բայց ԱԺ-ի մտքով երբևէ չի անցել պատվո մրցանակ տալ լավագույն պատգամավորներին՝ այն մարդկանց, որոնք լավ զեկույցներ են ընդունել տվել Հայաստանի և ԼՂ օգտին։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ մեկը, որը կապ չունի ԱԺ-ի հետ, որևէ կապ չունի օրենսդիր գործունեության հետ, արժանանում է ԱԺ նախագահի պատվո մեդալին։ Դա էլ բավական չէ, դրա հետ ձեռքի հետ պարտադրում են մյուս պաշտոնյաներին՝ ոստիկանապետ, պաշտպանության նախարար և քաղաքապետ, մշակույթի նախարար՝ բոլոր հնարավոր ոլորտներում բոլոր հնարավոր պարգևներ տալու համար։ Նույն Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամենաակտիվ պատգամավորներից մեկն է, որի երեք տարվա գործունեությունը որևէ կերպ չի գնահատվել որևէ պարգևով, բայց այսօր ինչ-որ մեկը, որն արժանացել է ԱԺ նախագահի պարգևին, կարող է իրեն թույլ տալ նման ցինիզմով խոսել ինչ-որ մարդկանց մանդատը ձեռքից վերցնելու մասին։ Սա ուղղակի անթույլատրելի է, և կարծում եմ՝ մի փոքր հետո երիտասարդը տեղը կբերի, թե որտեղ է հայտնվել ինքը։

– Իսկ եթե Երևանի քաղաքապետը, ոստիկանապետը, վարչապետը դատապարտող հայտարարություններով հանդես չգան և հետ չվերցնեն պարգևները, կնշանակի՞ արդյոք, որ կիսում են նրա գաղափարները։

– Ստեղծված իրավիճակը շատ լավ լակմուսի թուղթ է դարձել, թե ով ինչպես է իրեն պահում, ովքեր չեն քննադատում, ովքեր են լռում, ինչու են լռում։ Ես մի քիչ հասկանում եմ պաշտոնյաների տարակուսանքը, քանի որ նրանք Անդրանիկ Նիկողոսյանին չեն ճանաչել, և ակնհայտ է՝ ինչ-որ շրջանակներից նրանց հորդորվել է այս պարգևները։ Բայց որքան էլ նրանք անտեղյակ լինեն Անդրանիկ Նիկողոսյանի մատուցած ծառայություններից, պարտավոր են բացատրություն տալ, թե այսքանից հետո ինչպես են վերաբերվում իրենց ընդունած որոշումներին։ Մենք Երևանի քաղաքապետին հուշել ենք, որ ինքը տարբերակ ունի. Երևանի քաղաքապետը կարող է չեղյալ ճանաչել ցանկացած որոշում, հետևաբար այնպես չէ, որ եթե պարգև է տրվել, չեն կարող հետ վերցնել, միգուցե հուշամեդալները, որոնք տրվել են, չեն կարող վերցնել, բայց հաստատապես կարող են չեղյալ ճանաչել իրենց որոշումները։ Նրանք դա պարտավոր են անել, և ես ուրախ եմ, որ Սեյրան Օհանյանը և իր գերատեսչությունը ըստ էության արձագանքեցին դրան: Ես սպասում եմ, որ արձագանքեն նաև մյուսները, որովհետև այսպես անամոթաբար մտնել հայկական իրականություն և խոսել ՀՀ-ի դեմ և մի բան էլ վստահ լինել, որ ինքն այնքան ամենակարող է, որ կարող է պատգամավորին մանդատից զրկել տալ, սա անթույլատրելի է։ Տվյալ դեպքում սա Էդմոն Մարուքյանի խնդիրը չէ, սա ՀՀ խնդիրն է, և նրանք ուղղակի պարտավոր են արձագանքել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում