Ավազակային հարձակման մեղադրանքով ձերբակալվել է հայազգի քրեա-հանցավոր աշխարհի առաջնորդ Սուսեր Մադաթյանը, որի դեմ Մոսկվայում մահափորձ էր նախապատրաստվում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին:
Ավելի վաղ ձերբակալվել էր Սուսերի դեմ մահափորձ իրականացնողին, որը ծնունդով Դաղստանից է:
«Սուսերը կասկածվում է մարդկանց առևանգումների մի ողջ շարքի մասնակցելու մեջ, որը կազմակերպվել է քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանի կողմից՝ հայտնի «Ռիժի Հակոբ» քրեական մականունով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մելիքսեթյանը 2010 թվականի սեպտեմբերին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
Ոստիկանության հստակեցմամբ՝ Սուսերը կողոպուտի համար ավելի քան 10 տարի գտնվում էր դաշնային հետախուզման մեջ: Նրա դեմ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ոստիկանները փորձում են պարզել հեղինակության վրա մահափորձի պատվիրատուին:










































