Կապված վաղեմության ժամկետի սպառման հետ շվեդ դատախազները պաշտոնապես կդադարեցնեն WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հետաքննությունը` սեռական հողի վրա բռնության մեջ մեղադրանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատախազները հետաքննությունում առաջընթաց չեն ունեցել, քանի որ նրանց չի հաջողվել հարցաքննել Ասանժին: Համաձայն Շվեդիայի օրենքների` իշխանությունները չեն կարող պաշտոնապես մեղադրանք ներկայացնել առանց կասկածյալին հարցաքննելու:
Ասանժը կասկածվում էր այն բանում, որ շվեդ կանաց հետ սեռական կապի մեջ է մտել առանց պահպանակի` մեկի հետ` չլսելով նրա խնդրանքներին, մյուս հետ` վերջինիս քնած լինելու ժամանակ:












































