Թուրքիայի արտադրամասերում ամեն օր տեղի է ունենում 173 դժբախտ պատահար, որից 4-ը՝ մահվան ելքով: Ինչպես հաղորդում է Ciha գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության անվտանգության և աշխատանքի պահպանության բաժնի ղեկավարի օգնական Իսմայիլ Գերիմը:
Նրա խոսքերով` դժբախտ պատահարների 76%-ը տեղի է ունենում փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում: Նա նաև նշել է, որ Թուրքիայում ամեն տարի բացահայտվում են մասնագիտական հիվանդությունների տասնյակ նոր դեպքեր:
Գերիմը նշել է, որ երկրում պատրաստվում է նոր օրինագիծ՝ նվիրված ապահովագրության ոլորտին: Օրինագծում առկա միջոցառումների իրականացման դեպքում արտադրությունում մահացու ելքով դժբախտ պատահարների թիվը կկրճատվի մինչև 98%-ով: Փաստաթուղթը նախատեսում է նաև մասնագիտական հիվանդությունների 70%-ով կրճատում, արտադրամասերում անվտանգության տեխնիկայի վերահսկողության ուժեղացում:









































