Ադրբեջանական նավթի մղման ծավալը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով 2015 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կազմել է 16 859 504 տոննա, ինչը 1․4%-ով ցածր է 2014 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, հայտնում է blackseanews.net-ը:
Բացի այդ, ԲԹՋ նավթատարով 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին փոխադրվել է 378 753 տոննա թուրքմենական և ղազախական նավթ:
2014 թվականին այդ խողովակաշարով տեղափոխվել է 28 508 192 տոննա ադրբեջանական նավթ:










































