Saturday, 20 06 2026
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում

Գարնանը սրվում են սրտանոթային հիվանդությունները. սրտաբան

«Գարնանը, երբ տեղի են ունենում եղանակային լուրջ փոփոխություններ, սրվում են նաև խրոնիկ հիվանդությունները, ուստի սրտանոթային հիվանդությամբ տառապողները պարբերաբար պետք է խորհրդակցեն բժիշկների հետ և բուժման հարցում ինքնագործունեությամբ չզբաղվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյվելյանը:

Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացությունների 50%-ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում, իսկ ամբողջ աշխարհում տարեկան 17 մլն մարդ է մահանում սրտանոթային հիվանդությունների պատճառով: 2030 թվականին այդ թիվը կհասնի 23 միլիոնի:

Բժիշկը զգուշացրեց, որ այս շրջանում օրգանիզմից եկող յուրաքանչյուր ազդակի պետք է լուրջ վերաբերվել և անմիջապես քննարկել բժիշկների հետ: Նրա խոսքով՝ սրտանոթային հիվանդություն ունեցողները չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեն և իրենց գանգատների մասին պետք է հայտնեն «ոչ թե սուրճի սեղանի, այլ բժշկի սեղանի մոտ»:

Բանախոսի խոսքով՝ Հայաստանում չի ավելացել սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, պարզապես մարդիկ այժմ ավելի հաճախ են դիմում բժշկի օգնությանը. «Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում: Երիտասարդները հաճախ են անցնում բուժզննում, ինչը հնարավորություն է տալիս վաղ տարիքում կանխել հիվանդության հետագա զարգացումը»:

Սրտանոթային հիվանդություններից մահացությունը հնարավոր է նվազեցնել ալկոհոլի, ծխախոտի, անառողջ սննդի, թերակտիվության վերացման դեպքում. «Առողջ ապրելակերպի դեպքում սիրտանոթային հիվանդությունները ակնհայտորեն կնվազեն: Հատկապես պետք է ազատվել ավելորդ քաշից: Այս խնդիրն ունի մեր բնակչության 60%-ը»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ հավելեց, որ մարդիկ դժվարությամբ են հարմարվում ինչպես եղանակային, այնպես էլ այլ փոփոխությունների: Նա նշեց, որ այս շրջանում փոխվում է նաև մարդկանց հոգեկան աշխարհը, շատերը սկսում են հագուրդ տալ վատ սովորություններին՝ պարտքեր են վերցնում կամ խաղամոլությամբ տարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում