«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն իր թվիթերյան էջում գրել է, որ թիմակից Դավիդ Սիլվայի հետ չեն կարողանում որոշել, թե ո՞վ է նրանցից «Վեսթ Բրոմվիչ»-ին խփել առաջին գոլը:
«Մենք Սիլվայի հետ միասին որոշեցինք անցկացնել արմրեսթլինգի մրցաշար, որպեսզի որոշենք՝ մեզնից ով է խփել «Վեսթ Բրոմվիչ»-ի հետ խաղի առաջին գոլը: Հույս ունեմ, ձեզ դուր է եկել իմ երկրորդ գոլը»,- գրել է Տուրեն:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով, իսկ Տուրեն դարձել էր դուբլի հեղինակ:







































