Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին որոշել է ընտանիքի հետ զբոսանավակով ծովային զբոսանք կատարել, հայտնում է segodnya.ua-ն:
Սակայն զբոսանավակ բարձրանալով` սայթաքել է և գլուխը հարվածել տախտակամածի հովանոցին: Բերլուսկոնին վնասել է ճակատը, հայտնում է The Daily Mail-ը:
Նրան առաջին օգնություն է ցույց տվել դուստրը` վերքի վրա անմիջապես սառույցով սրբիչ դնելով:








































