«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավյեր Էրնանդեսը կարիերան կարող է շարունակել Իտալիայում:
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տորինո»-ն, որը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ է փնտրում: Անգլիական ակումբի մարզչական շտաբը Չիչարիտոյի հետ ծրագրեր չի կապում և ակումբը պատրաստ է հրաժարվել հարձակվողի ծառայություններից:
Հիշեցնենք, որ Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական, իսպանական և թուրքական մի շարք ակումբներ:










































