Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Եթե Հայաստանը մնում է ԵՏՄ-ում, ինչ կարևոր է կառավարման համակարգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության նախագիծը: Չնայած Ձեր ղեկավարած կուսակցության մի քանի անդամներ արտահայտել են իրենց կարծիքը նախագծի վերաբերյալ, սակայն հետաքրքիր կլիներ տեղեկանալ, թե ինչպիսին է Ձեր կարծիքը ներկայացված նախագծի վերաբերյալ:

– Իմ կարծիքը չի տարբերվում կուսակցության ընդհանրական տեսակետից. մենք դեմ ենք այդ փոփոխություններին և ակտիվորեն քարոզելու ենք, որպեսզի հասարակությունը, ՀՀ քաղաքացիները ևս դեմ քվեարկեն ներկայացված նախագծին: Երբ հասարակությունը չունի վստահություն ընտրական պրոցեսների նկատմամբ, բերել և հանրաքվեի դնել պետության ճակատագրի համար բախտորոշ նման փաստաթուղթ՝ ես ճիշտ չեմ համարում: Հայաստանի թիվ մեկ խնդիրը եղել և շարունակում է մնալ անվստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, և տվյալ դեպքում կարևոր չէ, թե ինչ է կեղծվում՝ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, թե սահմանադրական հանրաքվե: Չեմ ցանկանում կենտրոնանալ նախագծի առանձին դետալների և հոդվածների վրա, հարցին մոտենալ իրավական հարթությունից. մենք ասել և ասում ենք՝ քանի դեռ չկա հանրության վստահությունը վայելող ընտրական համակարգ, ցանկացած սահմանադրություն լինելու է մեռելածին, քանի որ հանրությունը չի համարելու, որ այն ընդունվել է իր քվեի ուժով և միշտ օտարված է մնալու այդ փաստաթղթից: Մեր կուսակցությունը դեմ էր նաև 2005թ. սահմանադրական հանրաքվեին, և այն ժամանակ էլ էինք նույնը ասում՝ ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունը, որը կեղծում է ընտրություններ, չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որոնք անընդունելի են լինելու հասարակության համար:

– Նոր նախագծի հիմնական նպատակը կառավարման համակարգի փոփոխությունն է. Ձեր կարծիքով՝ նախագահական համակարգից անցումը խորհրդարանականին ինչ-որ բան կարո՞ղ է փոխել ՀՀ կյանքում:

– Բոլորի համար էլ տեսանելի է, որ երկրին փոփոխություններ են պետք, և այդ փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց հասունացել է: Իշխանությունն առաջարկում է այդ փոփոխությունը իրականացնել սահմանադրական փոփոխությունների միջոցով, սակայն մեր խորին համոզմամբ՝ դրանք ոչ մի էական արդյունքի չեն հանգեցնելու և հասարակությանը ոչինչ չեն տալու: Մյուս կողմից՝ եթե ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միություն կոչվող կառույցի անդամ է, ինչ տարբերություն՝ այստեղ կառավարման ինչ համակարգ է՝ նախագահական, խորհրդարանական, թե ընդհանրապես բացարձակ միապետություն է: Միևնույն է՝ իշխանությունը երկրում նշանակվելու է Մոսկվայից, երկրում ծաղկելու է կոռուպցիան, չի լինելու ընտրական համակարգ և ժողովրդավարություն, չի լինելու ազատ և մրցակցային տնտեսություն: Եվ այն ուժերը, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին, բայց կողմ են ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությանը, պետք է ասեն, թե ինչպես են տեսնում ՀՀ զարգացումը այդ կառույցի շրջանակներում:

– Եթե ասում եք, որ Սահմանադրության փոփոխությունը կամ կառավարման համակարգի փոփոխությունը ոչինչ չի փոխելու ՀՀ կյանքում, այդ դեպքում ինչո՞ւ եք «ոչ» ասում նախագծին և ինչո՞ւ եք պատրաստվում ներգրավվել «ոչ»-ի քարոզարշավի մեջ:

– «Հանրապետություն» կուսակցությունը ընդդիմություն է Սերժ Սարգսյանի իշխանությանը, և մենք այդ տրամաբանությունից ելնելով դեմ ենք իշխանության կողմից իրականացվող քաղաքական բոլոր միջոցառումներին, այդ թվում՝ սահմանադրական հանրաքվեին: Այս նախագիծը ներկայացրել է Սերժ Սարգսյանի նշանակած հանձնաժողովը, այս նախագծի անցկացման պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և «ոչ» ասելով նրա ներկայացրած Սահմանադրության նախագծին՝ մենք «ոչ» ենք ասում նաև նրա իշխանությանը: Իսկ եթե կարողանում ենք «ոչ» ասել Սերժ Սարգսյանին և նրա թիմին, նկատի ունեմ՝ տապալում ենք սահմանադրական հանրաքվեն, ապա թուլացնում ենք իշխանությանը և առնվազն մեծացնում ենք այդ իշխանության պարտությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններում, եթե անգամ համարենք, որ սահմանադրական հանրաքվեից հետո չի ձևավորվի հանուն իշխանափոխության ուղղված մի շարժում, որը կփորձի զարգացնել հաջողությունը, և իշխանության հարցը լուծել մինչև խորհրդարանական ընտրություններ:

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ սահմանադրական հանրաքվեից հետո կարող է սկսվել մի շարժում, որի նպատակը կլինի իշխանափոխությունը: Իսկ ինչո՞ւ չհամախմբվել մինչև հանրաքվեն և «ոչ»-ի քարոզչությունը չիրականացնել համատեղ:

– Քանի դեռ Հայաստանում չկա արդար ընտրություն, քանի դեռ հասարակությունը չի վստահում ընտրության արդյունքներին և իշխանությունը զրկված է լեգիտիմությունից, ցանկացած համապետական ընտրություն թե հանրաքվե վերածվում է իշխանության անվստահության հանրաքվեի: Հասարակությունը «ոչ» է ասելու այս նախագծին ոչ թե նրա համար, որ անհամաձայնություն է ունենալու նրա առանձին դրույթների հետ, այլ որովհետև նա դրա մեջ տեսնելու է իրենից հավելյալ փող պոկելու, իր կյանքը վատթարացնելու, իսկ իշխանության համար հարստանալու և իր իշխանությունը հավերժացնելու հնարավորություն: Եվ եթե քաղաքական կուսակցությունը չի փորձում օգտվել ժողովրդի ընդվզման այդ ալիքից, նա առնվազն քաղաքական փորձի պակաս ունի: Ինչ վերաբերում է համախմբվելուն, ես դրան դեմ եմ, որովհետև որքան կուսակցություններ կան, որոնք դեմ են այս փոփոխություններին, թող իրենք առանձին-առանձին գնան մարզեր, քաղաքներ և գյուղեր, թող ակտիվ հակաքարոզչություն իրականացվի, և հասարակությունը այդ դեպքում ավելի համոզված կլինի «ոչ»-ի մեջ: Այստեղ նախագահի թեկնածուի հարց չի կամ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական դաշինք ձևավորելու հարց չի, որ ասենք, թե առանձին-առանձին մասնակցության դեպքում ընդդիմության ձայները փոշիանում են, դրա համար ճիշտը միավորվելն է: Մենք բոլորս էլ քարոզելու ենք «ոչ» սահմանադրական փոփոխություններին, և որքան շատ այդ «ոչ»-ը հնչի, այնքան ավելի հասարակությունը դրան կհավատա:

Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, թե հնարավոր է, որ Սահմանադրության նախագծին «ոչ» ասելը վերաճի իշխանությանը «ոչ» ասելուն, ապա ասեմ, որ ՀՀ ներկայիս ներքաղաքական, տնտեսական, սոցիալական պայմաններում ոչինչ բացառված չէ: Ինչ վերաբերում է հանրաքվեից հետո հնարավոր համագործակցությանը, ապա մենք պատրաստ ենք համագործակցության, բայց միայն երկու նախապայմանով: Մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք կապ չեն ունեցել Մարտի 1-ի սպանդի հետ, այդ սպանդի արդյունքում հաստատված իշխանությանը մաս չեն կազմել կամ չեն խրախուսել նման կերպ իշխանությունը պահելը, և չենք համագործակցի այն ուժերի հետ, որոնք չեն մերժում ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին, ՀՀ ապագան տեսնում են այդ միության կազմում: Մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը մենք համարում են հնարավոր և անհրաժեշտ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում