«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հերքել է կատալոնական ակումբի տեխնիկական քարտուղար Ռոբերտ Ֆերնանդեսի խոսքերը, ով հայտարարել էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը խնդրել է վաճառքի հանել իր տրանսֆերը:
«Ցանկանում եմ արդյոք ես հեռանա՞լ: Իհարկե՝ ոչ: Սակայն ինձ համար բարդ իրավիճակ է ստեղծվել: Չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց ես միշտ «Բարսելոնա»-ի ֆանատ կմնամ:
Իրավիճակը ծայրահեղ բարդ է: Խնդիրը ոչ թե գումարի մեջ է, այլ բավականաչափ խաղաժամանակ ստանալու: Չեմ ցանկանում հեռանալ «Բարսելոնա»-ից, բայց կրկնում եմ, որ իրավիճակը շատ բարդ է»,- The Guardian-ը մեջբերում է Պեդրոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 30 մլն եվրո է կազմում:








































