Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9–ին Մոսկվայում։ Ինչպես հաղորդել է ՀԱՊԿ գործադիր կոմիտեն, արտգործնախարարները կքննարկեն Ղրղզստանի իրավիճակի կայունացման, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման նորմատիվային եւ գործնական մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։