Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է ուղիներ փնտրել՝ հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, «զինագործներ»-ը շարունակում են հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով: Արսեն Վենգերը կփորձի ձեռք բերել ուրուգվայցու տրանսֆերը, քանի որ հաջողության չհասավ Քարիմ Բենզեմայի հետ պայմանագիր կնքելու հարցում:
Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































