Նախօրեին Standard & Poor’s-ը վարկանիշային կազմակերպությունը ԱՄՆ-ը տնտեսական վարկանիշը «կայունից» փոխել էր «բացասականի», ինչն առաջացրել է ԱՄՆ վարչակազմի դժգոհությունը: Պետքարտուղարությունը սրան ի պատասխան հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունը շարունակում է մնալ ամենահզորն աշխարհում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ակնհայտ է, որ պարտքերը շարունակում են ԱՄՆ-ի հիմնական խնդիրը մնալ: Սակայն մենք աշխատում ենք այդ խնդիրը լուծելու ուղղությամբ, ինչպես նաև կարծում ենք, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ամենահզոր տնտեսությունն աշխարհում»,- ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Ավելի վաղ Standard & Poor’s-ի գնահատականների հետ անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայտները` նշելով, որ վտանգ չկա, թե ԱՄՆ-ը կկորցնի բարձր վարկային վարկանիշը: Ինչ վերաբերում է տնտեությանը, ապա նա ասել է, որ «Օբամայի հետ համաձայն թե՛ դեմոկրատները և թե՛ հանրապետականները հաստատակամ են բարեփոխումների իրականացման հարցում, որոնք կհանգեցնեն բյուջեի պարտքերի կրճատմանը»:
Տեղեկացնենք նաև, որ Standard & Poor’s-ի կողմից ԱՄՆ գնահատականների իջեցման փաստը կապված է այդ երկրի պետական պարտքի հետ: Փորձագետները մտահոգված են, որ 14 տրիլիոն դոլար պարտքը պետության համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել վարկերի սպասարկման և վճարման հարցում:







































