Bon Cadeau ոսկերչական տունը հայտնի է իր արձաններով, որոնք պատրաստվում են Ֆաբերժեի նրբաճաշակ ոճով: Նրա վարպետներին են պատկանում բազմաթիվ գլուխգործոցներ, ինչպիսիք են, օրինակ, ոսկե հեծանիվն ու նույնիսկ Apple iMac-ը, որը զարդարված է Swarovski քարերով:
Այս անգամ Bon Cadeau-ն ներկայացրել է «Ջրահարս» ոսկերչական աշխատանքը: Քանդակի ստեղծման համար պահանջվել է գրեթե 1 կգ ոսկի: Քանդակը զարդարում է թագը, որը պատված է թանկարժեք ադամանդներով: Քանդակի մեջ մտնում է ճենապակե խեցի, որն իրենից ներկայացնում է ոսկյա իրերի զարդատուփ: Աշխատանքի բարձրությունը 16 սմ է:
Ջրահարսը նստած է կապույտ բյուրեղի վրա, որը գտնվում է լուսադիոդային պատվանդանին: Ըստ ստեղծողի՝ թույլ լուսավորումը խորհրդանշում է ծովը:
Ոսկերչական գլուխգործոցի արժեքը կազմում է 240 000 դոլար:










































