Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Ռուսական չորացող ծառի փոխարեն կարող է աճել ամերիկյան ծառը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

 

– Պարոն Հովհաննիսյան, վերջերս Ռուսաստանի Գլոբալիզացիայի հարցերի ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը հայտարարել էր, թե հայ հանրությունը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը, քանի որ ցանկանում է, որ Ռուսաստանը կերակրի հայ ժողովրդին:  Ի պատասխան ՀԷՑը ազգայնացնելու մասին կոչերի՝ նա հայտարարել էր, որ այդ դեպքում Ռուսաստանն էլ կարող է գնալ պատասխան քայլի և Հայաստանից հանել իր ռազմաբազան: Պարզ է, որ այդպիսի փորձագիտական կարծիքներն ու առաջարկները չեն արվում առանց Կրեմլի հետ համաձայնեցնելու: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն ուզում է շանտաժի՞ ենթարկել Հայաստանի իշխանություններին և նրան հետ պահել ՀԷՑում աուդիտ անցկացնելու գաղափարից, թե՞ կան այլ շարժառիթներ ևս:

– Իհարկե, հայ-ռուսական հարաբերություններում կան լուրջ խնդիրներ, և դրանք ամենևին էլ չեն սահմանափակվում աուդիտի անցկացման միջոցով ՀԷՑ-ի ապագա կարգավիճակի պարզաբանման հարցով: Ռուսաստանում կան լուրջ կասկածներ, որ Հայաստանի ներկայիս վարչախումբը փորձում է երկրում ստեղծված ծայրագույն սոցիալական իրավիճակի, ժողովրդի աղետալի աղքատացման համար հասարակական դժգոհության բարձրացող ալիքը շեղել Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի հետ կապված պատմությանը, ապա քննարկվում է նույնիսկ այն հարցը, որ սա ոչ այլ ինչ էր, քան ռուսական սեփականության ռեյդերական զավթման փորձ, որը Հայաստանի իշխանությունների կողմից քողարկվեց ուղղորդվող քաղաքացիական շարժումների և ՀԷՑ-ի ազգայնացման պահանջի ծխածածկույթով: Այս վարկածը հիմնավորվում է ռուսների կասկածամտությունը գրգռող այն փաստով, որ քաղաքացիական շարժումն ինչպես արագ թափ հավաքեց, այնպես էլ արագ մարեց աուդիտ անցկացնելու մասին իշխանությունների որոշման հրապարակումից հետո: Ռուսների աչքից չէր կարող վրիպել նաև այն, որ Բաղրամյան պողոտայում տասն օրից ավելի տևած շրջօրյա ցույցերի ընթացքում քաղաքացիական ակտիվիստները հանդես էին գալիս բացառապես տխրահռչակ Բիբինի դեմ ուղղված կարգախոսներով ու պաստառներով: Նույնիսկ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի մերժողական հայտարարություններն առ այն, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացման որոշման չեղարկումը բացառվում է, նրանց ի զորու չէր շեղել Բիբինի թեմայից և գեթ մեկ թթու անդրադարձ կատարել հայրենի իշխանությունների հասցեին: Էլ չեմ ասում այն մասին, որ փորձ չարվեց որևէ կերպ անհանգստացնել նույնիսկ Ռոբերտ Նազարյանին, ով գործող օրենսդրությամբ՝ բացառիկ պատասխանատվություն է կրում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման համար: Այդ ամենն ակներև էր և չէր կարող անտեսվել, ինչպես նաև չէր կարող ուշադրության չարժանանալ քաղաքացիական ակտիվիստներին ուղղված՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «իշմարը»՝ ինչո՞ւ եք անհանգստանում, եթե մի քանի ամսից ՀԷՑ-ը «դառնալու է մերը»: Դելյագինի արձագանքն այդ առումով բնութագրական է: Սակայն ցավալի է այն, որ ռուս փորձագետը կարծես մոռացել է ճանճերին կոտլետներից անջատելու անհրաժեշտության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի դիտարկումը: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի կողմից ուղղորդվող շարժման նախաձեռնող խմբի հայտնի անդամների, ովքեր ջանք չէին խնայում շարժումը չքաղաքականացնելու և իշխանություններին չկպնելու գիծը անշեղորեն ապահովելու հարցում, Բաղրամյան պողոտայում հավաքված հազարավոր քաղաքացիների հետաքրքրում էր ոչ թե ՀԷՑ-ը Բիբինից խլելու և Սամվել Կարապետյանին կամ մեկ ուրիշ հայ օլիգարխի այն վերավաճառելու հարցը, այլ էլեկտրաէներգիայի սակագինը և իրենց ընտանիքների օր օրի վատթարացող ապրուստը: Կշտամբել այդ դժբախտ մարդկանց, սպառնալ նրանց թուրքական ագրեսիայի առջև անպաշտպան թողնելու վտանգով՝ ոչ միայն անբարոյականություն է, այլև անպատասխանատու ոտնձգություն հայ-ռուսական բարեկամության նկատմամբ:

Ռուսները մշտապես փորձել են շանտաժի ենթարկել հայ հանրությանը և պետությանը, որ եթե մենք մեզ հնազանդ չպահենք, ապա նրանք կհանեն ռազմաբազան Հայաստանից և Հայաստանը կթողնեն Թուրքիայի հոշոտմանը: Արդյոք Ռուսաստանը հանուն Հայաստանի անվտանգությա՞ն է պահում այդ ռազմաբազաները, թե՞ ինքը ևս ունի իր շահագրգռվածությունը:

– Մի՞թե Դուք մոռացել եք, որ 2013 թվականին, երբ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով եկել էր Հայաստան, վայրեջք կատարեց Գյումրիում և անմիջապես օդանավակայանից մեկնեց ոչ թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, այլ ռազմաբազա: Այնպես որ՝ ռազմաբազան Հայաստանից հանելու ռուսների մտադրությունների մասին բոլոր կարգի «փորձագիտական» դատողությունները ոչ այլ ինչ են, քան դատարկ խոսակցություններ, որոնք կարող են վախեցնել միայն բակերում «գալաջի անող» պապիկներին ու տատիկներին: Հայաստանում ռուսական ռազմահենակետը բացառիկ նշանակություն ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանման համար:
– Ռազմաբազայի անձնակազմի թվաքանակը այնքան կարևոր չէ, որքան այն փաստը, որ ռազմաբազան պատկանում է միջուկային գերտերությանը և կատարում է Թուրքիային զսպելու առաջադրանք: Ինչ վերաբերում է Հայաստանից «նեղանալու» պատճառով ռազմաբազան դուրս հանելու մասին Ձեր հարցին, ապա «նեղանալու» դեպքում Ռուսաստանն ունի ներգործության բազմաթիվ այլ հնարավորություններ: «Ճանճերից» նեղանալու դեպքում նրանց «կոտլետներից» հեռու պահելու բազմաթիվ այլ միջոցներ կան: Էլ չեմ ասում, որ նեղանալը քաղաքական գործոն չէ: Եթե նեղանալը քաղաքական գործոն լիներ, Պուտինը նույն Լուկաշենկոյին վաղուց արդեն պետք է չցանկանար աչքով աչք տեսնել: Քաղաքականության ասպարեզում նեղանալը տեղ չունի, բայց արհամարհելը, նվաստացնելը, ավաղ, ընդունված են: Արհամարհում ու նվաստացնում են նրան, ով թույլ է՝ չի համարձակվում իրեն հուզող խնդիրների մասին բացեիբաց ու շիտակ խոսել՝ ինչպես դա անում է բելառուսական Բատկան: Թաքնվելով տարբեր քաղաքացիական ակտիվիստների մեջքի հետևում ու փորձելով նրանց միջոցով ինչ-որ «իշմարներ» տալ աշխարհաքաղաքական կենտրոններին, Արևմուտքին ներկայանալով՝ Պորոշենկոյի, իսկ Ռուսաստանին՝ Յանուկովիչի կերպարով, երկդիմի Յանուսի նման մեկ մեխին և մեկ նալին խփելով՝ հարգանքի չես արժանանա:Որքանո՞վ է իրատեսական, որ Ռուսաստանը կարող է նեղանալ Հայաստանի պահվածքից և դուրս բերել իր ռազմաբազան: Արդյոք այդ 5 հազար հոգանոց ռազմաբազան զսպման լուրջ մեխանի՞զմ է Թուրքիայի դեմ:

Դելյագինի հայտարարությունը այն մասին, որ հայ ժողովուրդն ուզում է, որ Ռուսաստանը կերակրի իրենց, նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը Հայաստանից և հայ ժողովրդից պահանջում է բացարձակ ճորտական հնազանդություն և ոչ մի ընդվզում՝ հանուն իր իրավունքների: Արդյոք հայռուսական համագործակցության գինը հայ հասարակության ճորտացո՞ւմն է:

– Չարժե, որ մենք սևեռվենք այդ դելյագինների հիմար արտահայտությունների ու դատարկամիտ գնահատականների վրա: Ուրիշ հարց է, որ այլ երկրներից և այլ պետությունների ղեկավարներից ինչ-որ բան պահանջելը նվաստացուցիչ է՝ արժանի չէ անկախության ճանապարհը բռնած ժողովրդին: Մենք պետք է պահանջատեր լինենք մեր իշխանավորների նկատմամբ և նրանց պարտադրենք այլ պետությունների ղեկավարների հետ փոխհարաբերություններում արդյունավետ ներկայացնել ու պաշտպանել մեր ազգային շահերը: Հո մենք ո՞րբ չենք, որ ձեռքներս մեկնած՝ սպասենք, թե հարևանի հայրը մեզ ինչ կտա: Միայն անպարկեշտ տխմարները կարող են այդպես ներկայացնել հայ ժողովրդին, որը աշխարհում հայտնի է որպես ամենաշնորհալի ու աշխատասեր ազգերից մեկը: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա նմանվել տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին, որը Հայաստանում ի պաշտպանություն Պուտինի շտաբներ էր ստեղծել այն ճղճիմ հույսով, որ հետո ՌԴ նախագահին իրեն կերակրելու պարտք ու պահանջ ներկայացնի: Երևի հենց Անդրանիկ Նիկողոսյանին էլ նկատի ունեն ռուսաստանյան «դելյագինները», երբ հայտարարում են, թե, իբր, հայ ժողովուրդը ուզում է, որ Ռուսաստանն իրեն կերակրի: Այո, ճորտերին են կերակրում, իսկ ազատ մարդը իր վաստակածը վերցնում է ու արժանապատիվ՝ իր ուզած ձևով վայելում է: Եթե մեր վայ իշխանավորները՝ անձամբ և իրենց մանկլավիկների միջոցով, հայ ժողովրդին ճորտի կերպարանքով չներկայացնեն, ոչ մի օտարի մտքով չի անցնի մեզ այդ կարգավիճակը վերագրել: Եթե ընտանիքի հայրը գող, հարբեցող, թմրամոլ կամ խաղամոլ չէ, այդ ընտանիքին ոչ մեկը ժամանակակից աշխարհում չի կարող ճորտացնել:

Ինչո՞ւ է ռուսներին թվում, թե հայ հասարակությունը ավելի բարեհաճ կարծիք ունի Ռուսաստանի, քան ԱՄՆի մասին: Արդյոք հանրային կարծիքի մեջ տեղի ունեցող փոփոխության մեղավորը հենց իրենք՝ ռուսները չե՞ն:

– Իսկ ո՞վ է ասում, որ ռուսներին այդպես է թվում: Մեր ժողովուրդը լավ ասացվածք ունի՝ արջը վախից է ոռնում: Բայց Ռուսաստանում քիչ չեն նաև խելացի մարդիկ, ովքեր հասկանում են, որ եթե ժողովուրդների բարեկամության ծառը մշտապես չջրես ու չխնամես, ապա այն մի գեղեցիկ օր կչորանա ու այլևս երբեք պտուղներ չի տա: Նման դեպքում սուրբ տեղը դատարկ երկար չի մնում: Շուտով գտնվում է նոր այգեպան, որը կտրում է չորացած ծառը, փոխարենը տնկում է նորը ու առատ բերք ստանում: Այս «այգեպանական գործում» ԱՄՆ-ը մեծ փորձ է կուտակել, ինչով էլ պայմանավորված է այդ պետության առաջնորդող դերը ժամանակակից աշխարհում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում