Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն մարտի 18-ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան:
Ինչպես Trend-ին տեղեկացրել են Վրաստանի ԱԳ նախարարությունից, այս այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարարը կհանդիպի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի-մեջլիսի նախագահ Օկթայ Ասադովի, ինչպես նաև մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևի հետ:
Պանջիկաձեն կհանդիպի նաև իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ, որից հետո կկազմակերպվի համատեղ ճեպազրույց մամուլի համար:
Ծրագրված է նաև Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումն ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում Պանջիկիձեն կմասնակցի նաև «Ահաբեկչությունն արմատախիլ անելու գործում ուժեղացված համագործակցություն» միջազգային համաժողովին:











































