«Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում կայացած «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ արտագնա հանդիպման վերաբերյալ:
«Քաղաքայիններ»-ը հաղթել են 3:0 հաշվով: Կոմպանին դարձել է իր թիմի երրորդ գոլի հեղինակը:
«Մենք ապացուցելու շատ բան ունենք: Նախորդ մրցաշրջանն ավարտեցինք անհաջող: Իսկ ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրում այս հաղթանակը նոր ճանապարհի հիանալի սկիզբ է: Այն վստահություն կներշնչի մեզ: «Մանչեսթեր Սիթի»-ին կայություն է պետք: Պելեգրինին կապահովի այն»,- Sky Sports-ը մեջբերում է Կոմպանիի խոսքերը:





































