Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Մոսկվայի Տուշինյան շրջանի դատարանը վճիռ է կայացրել մի խումբ մարդկանց հանդեպ, ովքեր հարձակումներ են գործել ոչ սլավոնական արտաքինով անձանց դեմ: Նրանցից երկուսը դատապարտվել են 9, երրորդը` 8,5 տարվա ազատազրկման: Դատարանը նաև վճռել է այդ երեքից մեկական միլիոն ռուբլի գանձել բարոյական և ֆիզիկական հատուցման համար:
Հիշեցնենք, որ այս երեքը 2009-ի դեկտեմբերի 19-ին հարձակվել էին հայազգի Սարգիս Սահակյանի վրա: Վերջինս արդյունքում ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ, կորցրել աջ աչքը: Նույն օրը այս նույն անձինք ծեծե էին նաև ազգությամբ չուվաշի: