Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում մարտի 17-ին` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացել է «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը:
«Փյունիկ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել «Միկա»-ի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է Գագիկ Պողոսյանը:
Այնուհետև` 84-րդ րոպեին Վարդան Բակալյանը գրավել է «Միկա»-ի դարպասը` կրկնապատկելով հաշվի առավելությունը:







































