Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 28-րդ տուրի շրաջանակներում այսօր` մարտի 17-ին «Լա Ռոսալեդա» մարզադաշտում «Մալագա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր »Էսպանյոլ»-ին:Մանուել Պելեգրինիի սաները 2 անպատասխան գնդակ են բաց թողել և պարտություն կրել:
Հանդիպման 49-րդ րոպեին հաշիվը բացել է «Էսպանյոլ»-ի ֆուտբոլիստ Դիեգո Կոլոտոն, իսկ 66-րդ րոպեին Սերխիո Գարսիան հեղինակել է իր թիմի երկրորդ գոլը:
«Մալագա»-ն իր ակտիվում գրանցել է 44 միավոր և զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Էսպանյոլ»-ը բարելավել է իր դիրքերը. 35 միավորով թիմը զբաղեցնում է 13-րդ տեղը:







































