Միջազգային աստղագիտական միության նիստի ժամանակ գիտնականները պնդել են, որ Տիեզերքը մարում է. 200 հազար գալակտիկաների վերլուծության տվյալներով՝ 2 մլրդ տարվա ընթացքում տիեզերքի էներգատարողությունը երկու անգամ նվազել է: Այս մասին գրում է BBC-ն:
Ըստ աստղադիտակներից ստացած տվյալների՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ նորագույն աստղերը ավելի քիչ են ծնվում:
Պրոֆեսոր Սայմոն Դրայվերը, սակայն, ասել է, որ մինչև Տիեզերքի ավարտը դեռևս շատ ժամանակ կա:
«Տիեզերքը կարծես նստել է բազմոցին, ձգել ծածկոցը և հավերժ քիթը կախել»,- իր միտքը բանաստեղծորեն արտահայտել է Դրայվերը:











































