Մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ապխտած միս, ինչպիսիք են էժան ապուխտը, բեկոնը, նրբերշիկը, կարող են վաղաժամ մահվան պաճառ դառնալ: Ինչպես հաղորդում է Raut-ը, նման եզրահանգման հաջողվել է հասնել լայնածավալ հետազոտության շնորհիվ:
Օքսբրիջ համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտել են եվրոպական քաղաքներում բնակվող մարդկանց և բացահայտել, որ յուրաքանչյուր 30-րդ եվրոպացի մահանում է քաղցկեղից և սրտի հիվանդությունից, որոնց պատճառ է հանդիսանում ապխտած միսը։
Հետազոտողները պարզել են, որ օրական ապխտած մսի ճափաբաժինը պետք է կազմի ավելի քան 20 գ: Գիտնականները հարցում են անցկացրել եվրոպական տասը երկրների 450 հազար մարդկանց շրջանում և նրանց առողջական վիճակին հետևել են շուրջ 13 տարի: Հետազոտության ընթացքում մահացել է 25 հազար մարդ: Մեծ մասամբ նրանք եղել են մարդիկ, որոնք կերել են շատ քանակությամբ ապխտած միս:
Նրանք, ովքեր օրական ուտում են ավելի քան 160 գ երշիկ և երեք նրբերշիկ, սրտի հիվանդությունից մահանալու 72 %-ով ավելի շատ հնարավորություն ունեն: Բացահայտվել է, որ մարդիկ, որոնք սնվում են ապխտած մսով, ցուցաբերում են նաև անառողջ ապրելակերպի այլ սովորույթներ: Նրանք ավելի քիչ են օգտագործում մրգեր ու բանջարեղեն և հակված են ծխելու:









































