Football Italia-ն հայտնել է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի պաշտպան Մարտին Կասերեսը ավտովթարի է ենթարկվել: Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական հետազոտությունից հետո բժիշկները հայտնել են, որ Կասերեսի վիճակը նորմալ է, լուրջ վնասվածքներ ֆուտբոլիստը չի ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 4:00-ին: Թուրինի խաչմերուկներից մեկում ֆուտբոլիստի ավտոմեքենային բախվել է կարմիր լույսի ներքո ընթացող մեքենան:





































