Ամերիկյան Դեթրոյթ քաղաքի (Միչիգան նահանգ) օդանավակայանում երկու մարդատար ինքնաթիռներ բախվել են իրար: Դրանք երկուսն էլ պատկանում են Southwest Airlines տարածաշրջանային ավիաընկերությանը: Դեպի թռիչքուղու կողմը մանևրումների ժամանակ նրանք թևերով հարվածել են իրար: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Օդանավերը լուրջ վնասվածքներ չեն ստացել, սակայն լիարժեք հետազոտման նպատակով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել դրանց շահագործումը:
Օդանավերից մեկը, որում եղել է 85 ուղևոր, չվերթ էր կատարում դեպի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաք։ 38 ուղևորով երկրորդ օդանավը թռիչքի էր պատրաստվում դեպիՄիսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաք: Այս չվերթներն իրականացվել են այլ օդանավերով:











































