ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ չի ծրագրում երկրորդ հնգամյա ժամկետում (2014-2019թթ.) մնալ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոնում: Նրա խոսքերն է մեջբերում գերմանական «Ֆոկուս-օնլայն» ինտերնետ պարբերականը:
Նրա խոսքով՝ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը ղեկավարելը «բավականին ծանր» է:
«Ստիպված ես լինում ժամանակի զգալի մասն անցկացնել օդանավերում,- պարզաբանել է նա:- Կան մարդիկ, որոնք կարող են անել այն, ինչ ես, հնարավոր է, չեմ կարողացել: Այդ իսկ պատճառով ավելի լավ է փոխանցել պաշտոնը»,- ասել է նա:









































