Իտալիայի խորհրդարանի վերին պալատի խոսնակ է դարձել ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պյետրո Գրասսոն: Նրա օգտին քվեարկել է 313 սենատորներից 137-ը:
Գրասսոն նախկինում ղեկավարել է Պալերմոյի դատախազությունը և 2005թ.-ից զբաղեցրել մաֆիայի դեմ պայքարի ազգային գլխավոր դատախազի պաշտոնը:
Ավելի վաղ ստորին պալատի խոսնակ էր ընտրվել Լաուրա Բոլդրինը:
Այսպիսով պետական կառավարման հիերարխիայում ձախերը ստացան երկրորդ և երրորդ կարևորության պաշտոնները: