ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ վաղը Ազատության հրապարակում կայանալու է Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը:
«Կիրակի օրը, մարտի 17-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Հիմնական բանախոսներ՝ Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան: Օրակարգ՝ Նոր իշխանության ձևավորում: Եկեք անձրևանոցներով: Հնարավոր է անձրև»:






































