Sunday, 14 06 2026
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ

Հանձնվում ենք մարզ առ մարզ

Այսօր Երևանում տեղի է ունեցել հայ-ռուսական միջմարզային խոշոր համաժողով, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Ռուսական կողմից ներկա է եղել Մեդվեդևի աշխատակազմի ղեկավար Նարիշկինը: Վերջին շրջանում Հայաստանի բուռն ներքաղաքական գործընթացների, ու հատկապես դրանց հանդեպ Արևմուտքի արձագանքներին ֆոնին, որոնք բավական կոշտ գնահատականներ են տալիս իշխանության ներկայիս քաղաքականությանը, հայ-ռուսական միջմարզային այս համաժողովը ուշագրավ երևույթ է: Արևմուտքը Հայաստանի իշխանությանը քննադատում է ժողովրդավարական բարեփոխումների հարցում անարդյունավետ քաղաքականության, Մարտի 1-ի սպանությունները չբացահայտելու, քաղբանտարկյալների և խոսքի ազատության հարցերը չլուծելու, հավաքների ազատությունը սահմանափակելու և կեղծված ընտրությունների համար, իսկ Հայաստանի իշխանությունը փաստորեն պատասխանում է, որ մարզ առ մարզ երիրը կհանձնի Ռուսաստանին, թեկուզ վերջում իշխեն միայն գուբերնատորի մակարդակով:

Հայաստանի իշխանությանը սպառնում են, որ արդարացի կառավարման դեպքում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի շանս չի ունենա, իսկ Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, թե իրեն ինչքան շանսեր է ընձեռում Ռուսաստանը: Իշխանությանը բացարձակ չի հուզում, որ այդ կեցվածքը երկիրը, պետությունն է զրկում շանսից, որ Ռուսաստանն իրեն տալով բազմաթիվ շանսեր, Հայաստանին է զրկում զարգացման, վերափոխման, արդիականացման շանսից, զրկում անկախությունից, զրկում իր շահը ոչ միայն հետապնդելու, այլ նույնիկս որոշելու, սահմանելու իրավունքից և հնարավորությունից: Եվ այդ համատեքստում երեկ բավական ուշագրավ որոշում է կայացրել Վրաստանի խորհրդարանը: Վրացի պատգամավորները քվեարկել են ռազմական բեռների ցամաքային և օդային տարանցման մասին ռուս-վրացական համաձյնագիրը կասեցնելու որոշման օգտին: Այսինքն, Ռուսաստանն այլևս չի կարող բեռներ տեղափոխել Հայաստանի իր ռազմակայաններ Վրաստանի ցամաքային կամ օդային տարածքով:

Փաստորեն այժմ Ռուսաստանը Հայաստանում ռազմակայանների մասին պայմանագրի համաձայն Հայաստանին սպառազինություն մատակարարելու հարցում պետք է ստիպված լինի շրջանցել Վրաստանի կարճ ճանապարհն ու օգտվել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրանի տարածքով: Կարծում ենք, որ Ադրբեջանի տարածքը թերևս պետք է բացառել, Թուրքիայի պարագան խիստ կասկածելի է և համաձայնության դեպքում էլ կասկածելի է, որ Ռուսաստանը դրա դիմաց կարող է վճարել թուրքերին հենց Հայաստանի շահով: Մնում է Իրանը, ինչը սակայն միջազգային լրջագույն խնդրահարույց հակամարտության երկիր է և այդ հարցերում միջազգային հանրությունը կարող է շատ նրբանկատ լինել: Ակնհայտ է, թե Վրաստանն ինչ հարված է հասցնում հայ-ռուսական համագործակցությանը: Սա թերևս կարելի է դիտել հայ-ռուսական միջմարզային համաժողովին տրված բավական խոսուն պատասխան, ինչը կարելի է համարել նաև Արևմուտքի պատասխանը, եթե նկատի առնենք, որ Վրաստանը մեր տարածաշրջանում արևմտյան քաղաքականության սուրհանդակ է:

Թվում է, թե ինչ վատ բան կա հայ-ռուսական միջմարզային համաժողովի մեջ: Չէ՞ որ ռուսական մարզերի հետ համագործակցությամբ, Հայաստանի մարզերը կարող են դուրս գալ անկենդան վիճակից և տնտեսական շնչառություն ստանալ: Կարող են, եթե իհարկե Ռուսաստանը ունակ է որևէ սուբյեկտի շնչառություն տալ: Ռուսաստանի հին ու նոր պատմությունը վկայում է, որ այդ երկիրը գտնվում է արժեհամակարգային և մտածողության այնպիսի ամենակուլ և ապակառուցողական հոգեվիճակում, որ եթե դիմացինին խժռելուց բացի, խժռելու դիմաց ինչ որ բան տալիս է, դա մոլախոտն է, որ տարածվում է բոլոր համակարգերով և կաթվածահար անում զարգացման բոլոր անօթները: Դժբախտաբար դա պատմությունն է հաստատել և հաստատում: Սակայն դրանից էլ զատ, եթե Հայաստանի իշխանության համար այդքան թանկ է Հայաստանի մարզային կյանքը, մարզերի տնտեսական շնչառությունը, ապա ինչ որ անհասկանալի և դեկլարատիվ համաժողովային ելույթների փոխարեն, նրանց ԱՄՆ-ից առաջարկվում է համագործակցության շատ կոնկրետ տարբերակ` կատարեք ռեֆորմներ, և կստանաք մարզերի զարգացմանն ուղղված հարյուրավոր միլիոն դոլարներ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ծրագրով:

Մեղմ ասած դժվար է վիճարկել, որ երկրի զարգացմամբ մտահոգ որևէ իշխանության արվի առավել շահեկան առաջարկ, երբ խոսքը պարզապես նվեր տված փողի մասին է: Եվ դժվար է պատկերացնել, որ երկրի, մարզերի զարգացմամբ իրապես մտահոգ իշխանությունը չէր փորձի րոպե առաջ գլուխ բերեր այդ շահավետ առաջարկը և ստանար մարզերի համար անհրաժեշտ այդ ֆինանսական աջակցությունը: Բայց, փողի դիմաց պահանջվող ռեֆորմները Հայաստանի իշխանության շահերից չեն բխում, քանի որ ռեֆորմները ենթադրում են ժողովրդի, ոչ թե իրենց անվերապահ իշխանություն: Դրա համար էլ առավել նախընտրելի է դիտվում ռուսական տարբերակը, որով ոչինչ չի առաջարկվում, ժողովրդի վրա հաստատված իշխանության անվտանգության երաշխիքներից բացի: Բայց, մեծ հաշվով չէ որ դրանից բացի ոչին էլ պետք չէ Հայաստանի իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում