Եվրոխմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հաստատել է ճգնաժամի հետևանքների վերացման նպատակով Կիպրոսին 10 մլրդ եվրոյի տրամադրումը:
Այս մասին որոշումը կայացվել է ԵՄ ֆինանսների նախարարների, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ 10-ժամյա խորհրդակցությունից հետո, հաղորդում է Reuters-ը:
Կիպրոսին ֆինանսական օգնության տրամադրման նպատակներից մեկը պետպարտքի մակարդակի ու մինչև 2020թ. տնտեսության չափի միջև պարիտետի հասնելն է: Դրանով սահմանվելու է հարկ բանկային ավանդների եկամուտի վրա: Բացի այդ՝ Նիկոսիան պետք է բարձրացնի կորպորատիվ հարկը մինչև 12,5%, այն ժամանակ, երբ ներկայում այն կազմում է 10%:
Ըստ Դեյսելբլումի գնահատականի՝ ավանդների հարկահավաքումը թույլ կտա մինչև 5,8 մլրդ եվրո ստանալ:
Կիպրոսի օգնության ծրագրին պետք է մասնակցի նաև ԱՄՀ-ն, սակայն հիմնադրամի կողմից օգնության ծրագիրը դեռ պետք է հաստատվի:
Եվրոխմբի ղեկավարը ողջունել է ԱՄՀ-ի ներգրավվածությունը կիպրական ճգնաժամի հաղթահարման հարցում:







































