Հազարավոր մարդիկ հայտնվել են մայրաքաղաք Բուդապեշտը հարևան Ավստրիային միացնող մայրուղու խցանման մեջ: Նրանցից շատերը ստիպված են եղել գիշերել իրենց ավտոմեքենաների մեջ, հաղորդում է BBC-ն:
Արևելյան Եվրոպայի ճանապարհներին քաոսի պատճառ են դարձել ցուրտ եղանակն ու ձյունը: Բուլղարիայի Գաբրովո քաղաքում մահացել է մի կին, Սլովակիայում առանց էլեկտրականության է մնացել 19 հազար տուն: Կոսովոյում ձյան հալոցքը ջրհեղեղների պատճառ է դարձել:









































