Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա փետրվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, նվազել են 0.7 %-ով և կազմել 58.8 մլրդ դրամ: Այս մասին ասվում է ՊԵԿ-ի այսօր հրապարակած փետրվար ամսվա խոշոր հարկատուների մոնիտորինգի վերաբերյալ հրապարակման մեջ:
Ընդ որում`155 կազմակերպությունների ներմուծման ծավալներն աճել են շուրջ 15.2 մլրդ դրամով, իսկ 103 կազմակերպություններինը նվազել` 16.3 մլրդ դրամով:
Արտահանման ծավալները 2011թ.-ի փետրվարին կազմել են 25.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ամսվա 19.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավելի են 5.3 մլրդ դրամով (26.9%-ով):